Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒղենշող ցուցանակներ` Երևանում

ՈՒղենշող  ցուցանակներ` Երևանում
13.09.2013 | 11:38

Երևանի կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող ցուցանակներով: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ երկլեզու՝ անգլերեն և հայերեն ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում: Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան և երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ:

ՈՒղենշող ցուցանակներին կհաջորդեն շենքերի համարակալման ցուցանակները, գովազդային վահանակների արդիականացումը և այլն: Արտաքին ձևավորման ախատանքներ կիրականացվեն նաև Երևանի մյուս փողոցներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ